Իրանցի պատգամավորն ԱԳՆ-ից պահանջում է Ադրբեջանի դեսպանին բողոքի նոտա ներկայացնել
Իրանում Արդբեջանի դեսպանին պետք է կանչել ԱԳՆ և բողոքի նոտա ներկայացնել:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրուցում՝ նշել է ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Մոհամմադ Էսմայիլ Սայիդին:
Իրանցի խորհրդարանականը, նշել է, որ Իսրայելի ազդեցության ներքո գործող ադրբեջանական ԶԼՄ-ները փորձում են տարաձայնություններ առաջացնել Իրանի էթնիկական տարբեր խմբավորումների միջև և հավելել. «Իրանի արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանի դեսպանին պետք է կանչի ԱԳՆ և նրա միջոցով Իրանի կառավարության և ժողովրդի բողոքն ու նախազգուշացումը ներկայացնի ադրբեջանական ԶԼՄ-ներին»:
«Թավրիզի բնակչությունը սիրում է իր երկիրը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն ու նրա դրոշը: Միևնույն ժամանակ, Իրանի ողջ ժողովուրդն էլ սիրում է Թավրիզի «Թրաքթորսազի» ֆուտբոլային թիմը և նրան երկրպագելու է Ասիայի մրցաշարում»,-նշել Թավրիզից ընտրված իրանցի պատգամավորը:
Հիշեցնենք, որ օրերս Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաղիղաթփուրը, դիմելով Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր Սիավոշ Նոուռուզովին, մասնավորապես նշել էր. «Որոշ երկրներ փորձում են իրանցի երիտասարդների շրջանում պառակտություններ մտցնել, սակայն նրանք թող չկարծեն, որ դա իրենց կհաջողվի: Թուրքիայի դեսպանը կարմիր շապիկով և Թուրքիայի դրոշով ներկայանում է Թավրիզի ֆուտբոլային թիմի խաղերին և երկրպագում այդ թիմին, իրանական թառը ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցվում է Ադբեջանի իսկ իրանցի բանաստեղծ Մոլավին՝ Թուրքիայի անվանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին