Ընտրությունների օրը լրագրողների համար կգործի թեժ գիծ
Հայաստանի նախագահի ընտրությունների օրը, փետրվարի 18-ին, լրագրողների համար կգործի «Թեժ գիծ։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն լրագրողներին հորդորում է, որ փետրվարի 18-ին՝ ՀՀ նախագահի ընտրությունների լուսաբանման ընթացքում, եթե խախտվեն իրենց իրավունքները, ապա կարող են զանգահարել ԽԱՊԿ «Թեժ գծի» հեռախոսահամարներով` (010) 53-38-95, (093) 10-70-85, կամ գրել էլեկտրոնային փոստի`[email protected] հասցեով:
«Մեր արագ արձագանքման խումբը կուսումնասիրի ստացված ահազանգերը և կձեռնարկի համապատասխան միջոցներ»,- ասվում է ԽԱՊԿ հայտարարության մեջ: