Ոստիկանությունն ուսումնասիրում է Ղուկասյանի որդու արարքի մասին տեղեկությունը
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի կողմից մարդ ծեծելու մասին հաղորդում ոստիկանության Գյումրիի բաժինը չի ստացել: Սակայն ինչպես Panorama.am-ին տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից, ոստիկանությունն սկսել է ուսումնասիրել «Lragir.am»-ում հրապարակված տեղեկությունը, թե Սպարտակ Ղուկասյանը ծեծել է Գյումրիի Գ. Նժեդեհի փողոցում` Շիրակի մարզպետարանի հանդիպակաց մայթին գտնվող բնակելի շենքերի հարևանությամբ իրենց կողմից ապօրինի կառուցվող գազալցակայանի բանվորներին:
«Բանն այն է, որ գազալցակայանի կառուցումն արգելված է Գյումրիի քաղաքապետարանի կողմից, իսկ Սպարտակը որոշել է արագ ավարտին հասցնել այն, քանզի և’ ոստիկանությունը, և’ քաղաքապետարանը զբաղված են ընտրություններով: Սակայն բանվորները հրաժարվել են գործ անել, քանզի նրանց մի քանի անգամ արդեն տարել են ոստիկանություն: Ականատեսների վկայությամբ Սպարտակ Ղուկասյանը քիչ առաջ օդ է կրակել», -գրել է աղբյուրը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում