Հումորի մեծ զգացում ունեք. Վարդան Սեդրակյանը` լրագրողներին
ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը քաղաքացիական պարտքը կատարելու համար տեղամաս էր գնացել կնոջ և երեխայի հետ: Նա քվեարկեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի երաժշտական դպրոցում տեղակայաված 3/30 ընտրատեղամասում:
Հարցին՝ համոզվա՞ծ եք, որ ընտրություններն արդար կլինեն, թեկնածուն արձագանքեց. «Արդարը հարաբերական է, եթե ասենք, մարդիկ փողը վերցնում են և ընտրում են, էդ էլ բան ա: Ուզում եմ ասեմ, որ արդարությունը հարաբերական ա: Օրինակ, եթե մարդը փող վերցնի ու ուրիշին ընտրի դա անարդար ա»:
Հարցին, վաղը ձեզ կշնորհավորե՞ն, Վարդան Սեդրակյանն, ով մշտապես համոզված է եղել իր հաղթանակի մեջ, նշեց. «Դեռ վաղ է այդ մասին խոսել, քանի որ ընտրությունները դեռ նոր են սկսվել»:
Վարդան Սեդրակյանը նշեց, որ սպասում է իր հաղթանակին. «Ընտրություններն այսօր չեն ավարտվում: Մնացածը դուք հասկացեք»: Հարցին՝ ո՞ւմ եք ընտրել, հետևեց Սեդրակյանի արձագանքը՝ «Հումորի մեծ զգացում ունեք: Բոլորին մաղթում եմ ազատ, արդար ընտրություններ»: