Թաթուլ Պետրոսյան. Ոստիկանությունն ընդհանուր առմամբ ստացել է 88 հաղորդում
Նախընտրական քարոզչության շրջանում ՀՀ ոստիկանությանը իրավախախտումների մասին ստացել է ընդհանուր առմամբ 88 հաղորդում, որից 27-ով կայացվել է որոշում` մերժվել է քրեական գործի հարուցումը հանցակազմի բացակայության պատճառով: Այս մասին ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը:
«Նախագահի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացում ոստիկանությունը վերլուծել, քննարկել, ընթացք է տվել ՄԻՊ գրասենյակի, նախագահի թեկնածուների, նրանց ներկայացուցիչների, կուսակցությունների, առանձին քաղաքացիների կողմից տրված ահազանգերին, նաև ԶԼՄ-ների, էլեկտրոնային կայքերում զետեղված ահազանգերը»,- մանրամասնեց նա:
Թ. Պետրոսյանը հայտնեց, որ 61 դեպքի վերաբերյալ քննարկումներն ընթանում են, նյութեր են նախապատրաստվում: Հարուցված քրեական գործեր չկան: Նա նաև տեղեկացրեց, որ 88 դեպքից 56-ը վերաբերում է ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ տեղեկատվությանը:
Ոստիկանության գնդապետը նաև նշեց, որ հաճախ հաղորդումները, հաղորդագրությունները լիարժեք չեն լինում` հիմնված են լինում ասեկոսների վրա կամ թռուցիկ տեղեկություններ են: Համապատասխան ստուգումների արդյունքում, ըստ նրա, պարզվում է, որ ահազանգում նշված անձը չի բնակվում տվյալ հասցեում, կամ նման անձ չկա:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են