Վարդան Սեդրակյան. Ես ապավինում եմ Աստծուն
ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը չի պատրաստվում որևէ կերպ վերահսկել ընտրական գործընթացը: Այս մասին նա ասաց panorama.am-ի թղթակցին:
«Ես ապավինում եմ Աստծուն»,-հայտարարեց Վարդան Սեդրակյանը՝ հավելելով, որ ոչ մի վստահված անձ իրականում չունի:
Նախագահի թեկնածուն նշեց , որ այս պահին գտնվում է Միքայելյանի անվան բժշկական կենտրոնում՝ բուժման կուրսեր անցնելու նպատակով:
Թեկնածուն շտապեց հանգստացնել ու փարատել իր ընտրողների մտահոգություները՝ նշելով, որ առողջական լուրջ խնդիրներ չունի. «Ընդամենը մի փոքր մրսածություն է, կանցնի»,-նշեց Վարդան Սեդրակյանը ավելացնելով, որ ներկա պահին պատրաստվում է գնալ և կատարել քաղաքացիական պարտքը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան