Ա. Մելիքյան. Թող գնան ու իրենց կեղծարարության տակից դուրս գան
«Եթե հաշվենք, որ քվեարկությանը մասնակցել է Հայաստանում ներկա գտնվողների ավելի քան 100 տոկոսը, ինչ կարելի է դրա մասին ասել: Կեղծված ընտրություններ են: Այդ տեսանկյունից որևէ բան չկա ավելացնելու, մասնակիցները պետք է իրենց խղճի, մեր ժողովրդի առաջ պատասխան տան»,- Panorama.am-ի հարցին` ինչպե՞ս կգնահատեք նախօրեին կայացած ընտրությունները, ԿԸՀ հրապարակած նախնական տվյալները, ասաց նախագահի թեկնածու Արման Մելիքյանը:
Նշենք, որ ԿԸՀ նախնական տվյալներով, Ա. Մելիքյանը ստացել է ամենաքիչ ձայները` ընդամենը 3516 (0.24%):
Պատասխանելով մեր հարցին, թե չե՞ք պատրաստվում վերահաշվարկ պահանջել կամ դիմել ՍԴ` ընտրությունների արդյունքները բողոքարկելու, նա նշեց. «Որևէ կերպով Հայաստանի արդարադատության մարմինների հետ համագործակցելու նպատակ չունեմ: Մեր մոտ չկա արդարադատության: Թող գնան ու իրենց կեղծարարության տակից դուրս գան»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան