ԿԸՀ-ն ամփոփեց նախնական արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր ամփոփվեցին ՀՀ Նախագահի փետրվարի 18-ի ընտրությունների նախնական արդյունքները:
Օրակարգում ՀՀ նախագահի ընտրությունների նախնական արդյունքների ամփոփման արձանագրության կազմումն էր: Այն հանձնաժողովի բոլոր անդամները հաստատեցին միաձայն:
Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ մասնակցությունը կազմել է 60.18 տոկոս:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հիշեցրեց, որ ՀՀ-ում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 2.529.016 է, սակայն ընտրությանը մասնակցել է 1.521.931 ընտրող, այսինքն` ընտրողների 60.18%-ը:
1988 ընտրատեղամասերի տվյալների ամփոփման արդյունքում նախնական տվյալների համաձայն, առաջատարը գործող նախագահ Սերժ Սարգսյանն է, ով ստացել է 861160 ձայն կամ ընտրողների ձայների 58.64%-ը:
Երկրորդ հորիզոնականում 539672 ձայնով (36.75%) Րաֆֆի Հովհաննիսյանն է:
Նրան հաջորդում են Հրանտ Բագրատյանը՝ 31643 ձայն (2.15%), Պարույր Հայրիկյանը 18093 ձայն (1.23%), Անդրիաս Ղուկասյանը 8328 (0.57%), Վարդան Սեդրակյանը` 6203 (0.42%), Արման Մելիքյանը` 3516 (0.24%):