Թիվ 2/08-ում առաջին տեղում է Րաֆֆի Հովհաննիսյանը
Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածում գտնվող 108 մանկապարտեզում տեղակայված թիվ 2/08 ընտրատեղամասից ստացված արդյունքներով հաղթում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք` սա այն ընտրատեղամասն է, որտեղ մի քանի րոպեով դադարել էին ընտրությունները` չհրկիզվող պահարանի խափանման պատճառով:
Այսպիսով, քվեաթերթիկների հաշվարիկի արդյունքում պարզվել է, որ Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ստացել է 325 ընտրողի ձայն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը` 456 ձայն: Այս ընտրատարածքում ընտրողների թիվը 1970 էր: Ընտրություններին մասնակցել է 914 ընտրող: