Մշակվել են բոլոր տեղամասերի արդյունքները. Սերժ Սարգսյանը հաղթել է առաջին փուլով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց հանրապետության ողջ տարածքն ընդգրկող 1988 ընտրատեղամասերի տվյալները:
Ըստ այդ տվյալների, առաջատարը գործող նախագահ Սերժ Սարգսյանն է, ով ստացել է 861160 ձայն կամ ընտրողների ձայների 58.64%-ը: Երկրորդ հորիզոնականում 539672 ձայնով (36.75%) Րաֆֆի Հովհաննիսյանն է: Նրան հաջորդում են Հրանտ Բագրատյանը՝ 31643 ձայն (2.15%), Պարույր Հայրիկյանը 18093 ձայն (1.23%), Անդրիաս Ղուկասյանը 8328 (0.57%), Վարդան Սեդրակյանը` 6203 (0.42%), Արման Մելիքյանը` 3516 (0.24%):
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով