Հայրիկյան. Ես որևէ ձայն ստացե՞լ եմ
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը հիվանդանոցում է, ուժեղ ցավեր ունի: Քվեարկության նախնական արդյունքների մասին էլ տեղեկացված չէր: Խոսում էր դանդաղ ու ցածր:
«Ինձ որևէ հարց տալուց առաջ, ինձ պետք է ահագին ինֆորմացիա տաք, որովհետև առողջականս թույլ չի տալիս»,-ասաց Հայրիկյանը:
«Ցավեր ունե՞ք» հարցին արձագանքեց. «Այն էլ ինչպիսի»:
Հայտնեցինք, որ քիչ առաջ ամփոփվել են քվեարկության նախնական արդյունքները:
«Ես որևէ ձայն ստացե՞լ եմ»,-հետաքրքրվեց ԱԻՄ առաջնորդը:
Ասացինք, որ ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն ստացել է 18093 ձայն կամ 1.23%:
«Վաաաահ, էդքան շա՞տ»,-զարմացավ Հայրիկյանը:
«Շա՞տ է» հարցին արձագանքեց. «Բա, կատաստրոֆիկ: Ընտրության ժամանակ գնդակահարված մարդը, եթե ձայն է ստանում, դա կատաստրոֆիկ բան է: Ապրեն էդ մարդիկ, որ կանգնել են իմ կողքին»:
Հայրիկյանից հետաքրքրվեցինք, թե որոնք են լինելու հետագա քայլերը` վերահաշավարկ պահանջելո՞ւ է, բողոքարկելո՞ւ է:
«Բողոքող լինեի, գնդակահարությունից հետո, կասեի, որ սա այլևս ընտրություն չէ: Բայց հիմա այս պահին ինձ հետ խոսելը, ինձանից որևէ բան հարցնելը այնքան էլ ճիշտ չի: Այս պահին ես չգիտեմ` ինչ ինչոց է: Ամբողջ գիշեր… լավ կարևոր չի, չեմ ուզում դրա մասին խոսել»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են