ICES. Նախագահական ընտրությունները կայացել են, դրանք լեգիտիմ են և ժողովրդավարական
Ընտրությունների օրը ICES միջազգային դիտորդական առաքելության ներկայացուցիչները այցելել են 134 ընտրատեղամաս, դրանց 65 տոկոսը դրական է գնահատվել ընտրական գործընթացը կազմակերպելու առումով, իսկ ընտրատեղամասերի 35 տոկոսի աշխատանքը դիտորդները գնահատել են բավարար: Եվ չի եղել որևէ ընտրատեղամաս, որի աշխատանքը բավարարից ցածր գնահատվի դիտորդների կողմից:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Իսրայելի ներկայացուցիչ Ալեքսանդր Ցինկերը:
«Միջազգային դիտորդական առաքելությունը դրական գնահատական է տվել 2013թ-ի նախագահական ընտրություններին: Վերլուծելով ընտրությունների արդյունքները առաքելությունը տեղեկացնում է, որ ընտրություններն ընդհանուր առմամբ կայացել են ժողովրդավարական, թեկնածուների մրցակցային պայմաններում և համապատասխանել են միջազգային բոլոր չափանիշներին: Ընտրությունների ժամանակ պահպանվել են հիմնարար սկզբունքները, որոնք ապահովում են քաղաքացիների կամքի ազատ արտահայտումը, հաշվարկը ընտրատեղամասերում և արդյունքների ամփոփումը: Առաքելությունը բավարարությամբ ընդգծում է, որ ընտրական գործընթացի ժամանակ տեղի չեն ունեցել անկարգություններ, որևէ մեկը չի ձեռնարկել գործողություններ ընտրական գործընթացը, ինչպես նաև արդյունքների ամփոփումը խաթարելու համար: Ելնելով այս ամենից առաքելությունն եկել է այն եզրահանգման, որ ընտրական գործընթացի ժամանակ արձանագրված խախտումները աննշան են ազդել ընտրական գործընթացի ժողովրդավարական, թափանցիկ լինելու վրա: Այսպիսով` մենք համարում ենք, որ նախագահական ընտրությունները կայացել են, դրանք լեգիտիմ են, ժողովրդավարական, որոնք կայացել են ՀՀ Ընտրական օրենսգրքի տառին համապատասխան»,- հայտարարեց դիտորդը:
Դիտորդներն ընդգծեցին նաև, որ ողջունելի է այն փաստը, որ թեկնածուների շտաբերը եկել են այն եզրակացության, որ անցած ընտրություններում հաղթել է հայ ժողովուրդը:
Ըստ նրանց դիտարկման` անհամեմատելի է, թե ինչ պայմաններում էին ընտրությունները Հայաստանում անցկացվում դեռևս տարիներ առաջ, ինչ օրենսդրական դաշտ էր առկա երկրում այդ տարիներին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում