ԱՄՆ դեսպանի հետ հանդիպում չի եղել
«Ժողովուրդ»-ը գրում է, որ երեկ՝ ողջ օրվա ընթացքում, Հայաստանի ընտրական գործընթացներում իր ակտիվությամբ աչքի ընկավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը։ Թերթի տեղեկություններով`դեսպանն ուղղակի և միջնորդավորված բանակցություններ է վարել իշխանությունների, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի հետ՝ հորդորելով ընտրությունների արդյունքներն աղաղակող կեղծիքներով չամփոփել, քանի որ կարող են հետընտրական հետաքրքիր զարգացումներ լինել։ Սակայն իշխող կուսակցությունում դեսպանին հասկացել են, որ ամեն դեպքում մեկ փուլով բացարձակ հաղթանակի մասին է հայտարարվելու և վերջ։ ՀՀԿ շտաբի մամլո ծառայությունից թերթի այս լուրը հերքեցին՝ ասելով որ ՀՀԿ շտաբի պետը չի հանդիպել ԱՄՆ դեսպանին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում