«Le Figaro»-ն անդրադարձել է նախագահական ընտրություններին
Ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro»-ն հոդված է հրապարակել ՀՀ նախագահական ընտրությունների մասին: Ներկայացնում ենք ֆրանսիական պարբերականի հրապարակումից մի հատված:
«Ադրբեջանի դեմ Լեռնային Ղարաբաղի հաղթական պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանը եղել է պաշտպանության նախարար. պատերազմ, որը նախկին խորհրդային հանրապետության անկախությունից ի վեր հայրենասիրության ներշնչման աղբյուր է հանդիսանում: Նա եղել է ներքին գործերի նախարար, 2008թ. գերագույն աստիճանին հասնելուց առաջ 2007թվականին եղել է վարչապետ:
Եվրամիության հետ նրա մերձեցման քաղաքականությունն ունի առավելություն այն առումով, որ հակազդեցության չի մղում Մոսկվային, որն իր ռազմական ներկայության շնորհիվ կարող է վստահ լինել իր հարավային հարևանի ազնվության վրա:
«Մենք միայն Նախագահ չենք ընտրում, այլ նաև Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար»,-հիշեցնում է նախագահական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Անվտանգության գործոնը, որը երկու թշնամական հարևանների` Թուրքիայի և Ադրբեջանի պատճառով խիստ կարևորվում է հայերի կողմից, ապահովում է բնակչության մի ստվար հատվածի վստահությունը Սերժ Սարգսյանի նկատմամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում