«Մատաղիսի գործ»-ով տուժողներից մեկը դատի է տալիս մյուս տուժողին
«Մատաղիսի գործ»-ով սպանված Հովսեփ Մկրտումյանի հայրը` Մովսես Մկրտումյանը դատի է տվել սպանված մյուս զինծառայող Ռոման Եղիազարյանի հորեղբորը` Արթուր Եղիազարյանին` վիրավորանքի և զրպարտության համար: Ինչպես տեղեկացնում է «Բանակն իրականում» նախաձեռնությունը, Մովսես Մկրտումյանը գտնում է, որ այս արտահայտությունները հանդիսանում են վիրավորանք և զրպարտություն և պահանջում է դատարանին պարտավորեցնել Գոհար Մելքոնյանին և Արթուր Եղիազարյանին հրապարակային ներողություն խնդրել իրենից և նույն լրատվամիջոցների միջոցով հերքել իր վերաբերյալ կատարած արտահայտությունները:
Դատը կկայանա փետրվարի 21-ին, ժամը 11:00-ին Արագածոտնի ընդհանուր իրավասության առաջին ատյանի Թալինի նստավայրում
Դեկտեմբերի 18-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Մատաղիսի հայտնի գործով Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի վերաբերյալ կայացրեց արդարացման դատավճիռ: Դատավճռից հետո լրատվամիջոցներին տրված հարցազրույցների ժամանակ սպանվածներից մեկի` Հովսեփ Մկրտումյանի հայր Մովսես Մկրտումյանը հայտարարեց, որ կիսում է դատարանի կարծիքը և համարում, որ այդ երեք երիտասարդները ոչ մի կապ չունեն իր որդու սպանության հետ:
14.01.2013 թ. մյուս սպանվածի` Ռոման Եղիազարյանի հորեղբայր Արթուր Եղիազարյանն իրեն կողմից հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ Մովսես Մկրտումյանը ''հարյուր տոկոսով ծախված է", որ "Հովսեփի հայրը ինձ հետ չի քայլում, ինձ ուզում են առնեն, ... ես ոչ մի բանից չեմ վախենում, բայց Մովսեսը չեկավ, որովհետև նա ծախված է", որ իբր Մովսես Մկրումյանը փորձել է իրենց փողով լռեցնել, սակայն իրենք չեն համաձայնել, չեն ծախվել, նաև նշել են, թե իբր նա ասել է` "եղածը եղած է, համագործակցենք իրար հետ, գնանք լենինականցիների տուն":
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան