Մհեր Սեդրակյանն իրեն համեմատում է Աստծո հետ (Տեսանյութ)
ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն այն կարծիքին է, որ իր նման մեկին կերազեր իր կազմում տեսնել ցանկացած կուսակցություն, ուստի՝ ՀՀԿ-ի կյանքում ինքը լուսավոր կետ է:
«Իմ պես մարդ, որ կուսակցություններն ունենան, ես իրանց համար կդառնամ Աստված: Ոչ մի կուսակցություն իմ կարգի մարդ չունի և ..դրա համար էլ սկսում են քննադատել: Էդ սաա՜ղ կուսակցության անդամներին գումարես իրար, իմ 50 տոկոստը չեն լինի» :
Ասում է՝« լավ գիտեմ ընտրություններն ինչ են , վաղուց դրա մեջ եմ, ընտրական պրոցես, ընտրական տեխնոլոգիաներ և այլն»:
«Քանի որ ես լավ հասկանում ու պատկերացնում եմ ընտրությունները , ինձ կոնկրետ հանձնարարականներ չեն տալիս, իսկ ես էն, ինչ որ անում եմ, անում եմ մաքուր ու ճիշտ»:
Այս և նախորդ ընտրությունների տարբերությունների, Թոխմախի լճի և գերեզմանատան հետ իր անվան առնչությունների, բիզնեսի, իր հեղինակության և դրա հաշվին ձեռք բերածի մասին է պատմում Մհեր Սեդրակյնաը՝ Panorama.am-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, Մհեր Սեդրակյանի հետ մեր թղթակցի զրույցը եղել է ընտրությունների արդյունքների ամփոփումից առաջ՝ լրագրողների շրջայցի ժամանակ Էրեբունու ՀՀԿ Կեբնտրոնական շտաբում տեղի ունեցած փոքր միջադեպից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան