Ադրբեջանի իշխող կուսակցության ներկայացուցիչ. Հայեր չենք ընդունում մեր կուսակցության շարք
Ադրբեջանի իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը հանդես է եկել հայերի նկատմամբ հերթական ռասիստական հայտարարությամբ: «Moderator.az» լրատվական կայքի հարցին, թե արդյոք 600 հազար անդամ ունեցող կուսակցության շարքերում հայեր կան, պատգամավորը բացասական է պատասխանել:
«Այլ ազգության անդամների վիճակագրություն ունենք: Նրանց մեջ կան ռուսներ, թալիշներ, ավարներ և այլ ազգության անդամներ: Բայց, մենք հայերին մեր կուսակցության շարքերը չենք ընդունում: Կուսակցության շրջանային և քաղաքային բաժանմունքներին նման դիմումներ արվել են, սակայն, նրանց բացասական պատասխան է տրվել: Այսօր ԵԱԿ-ի շարքերում ոչ մի հայ անդամ չկա», -ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին