Սիրիայի իշխանությունները գնահատել են քաղաքացիական պատերազմից ստացված վնասները
Սիրիայի իշխանությունները քաղաքացիական պատերազմից հասցված վնասը գնահատել են 1 տրիլիոն սիրիական ֆունտ (լիրա), որը հավասար է մոտ 14 մլրդ ԱՄՆ դոլարի: Այս մասին հայտնում է Սիրիայի պետական SANA հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով Տեղական ինքնակառավարման նախարար Օմար Գալյավինջիին:
Նրա խոսքով վնասի չափերի մասին տվյալները հայտնել է Վնասված շրջանների վերականգնմամբ զբաղվող կառավարական հանձնաժողովը, որը ուսումնասիրել է Սիրիայում մինչև 2013 թվականի հունվարի 10-ը տեղի ունեցած դեպքերը:
Սիրիայի իշխանությունները տնտեսության անկումը վերագրել են «օտարերկրյա դավադրությանը»: Բացի այդ, ըստ կառավարության, խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թվի աճին նպաստել են Արևմուտքի տնտեսական պատժամիջոցները, մինչդեռ զինյալները, ովքեր փակել էին մի շարք մայրուղիներև, պատասխանատու են առաջին անհրաժեշտության իրերի դեֆիցիտի համար:
Նշենք,որ փետրվարի 18-ին ԵՄ ԱԳ նախարարները պայմանավորվածություն էին ձեռք բերել Սիրիայի դեմ պատժամիջոցները ևս երեք ամսով երկարաձգելու մասին: ԵՄ հայտարարության մեջ կոչ է արվում Սիրիայի իշխանություներին դադարեցնել ռազմական գործողությունները, որի հետևանքով տուժում են խաղաղ բնակիչները, ոչնչացվում ենթակառուցվածքը և սպառնալիքի տակ հայտնվում երկրի մշակութային հարստությունը: ԵՄ-ն կոչ է արել նաև երկու կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա