ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ. Խմբակային ու կրկնակի քվեարկության առանձին դեպքերը չեն ազդել ընտրությունների արդյունքի վրա
Խմբակային քվեարկություն, պատշաճ չկնքնված քվեատուփեր, կրկնակի քվեարկություն: Նման երևույթներ են նկատել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության անդամները, ներկայացնելով նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցը հայտարարեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական պատվիրակության ղեկավար Հայդի Տալյավինին:
«Լցոնման մասին կարելի էր ենթադրություններ անել, բայց դրանք ընդհանուր առմամբ չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա»,- հավելեց դիտորդական առաքելության ղեկավարը:
Եվրոպացի դիտորդի խոսքով, ճիշտ է ադմինստրատիվ ռեսուրսի չարաշահում եղել է, որոշ հանրային պաշտոնյաներ օգտագործել են իրենց պաշտոնեական դիրքը, բայց «ընդահնուր առմամբ լավ էին կազմակերպված ընտրությունները»: