«168 ժամ». Հովիկ Աբրահամյանը չի բացառել ԲՀԿ-ի վերադարձը կոալիցիա
«168 ժամ»-ը գրել է, որ երեկ 10/08 ընտրատեղամասում «կայուն Հայաստանի զարգացման և ապահով ապագայի» համար քվեարկելուց հետո ԱԺ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում՝ ի պատասխան հարցին, թե հնարավո՞ր է՝ ԲՀԿ-ն վերադառնա կոալիցիա, պատասխանել է. «Ես չեմ բացառում կոալիցիոն ձևավորման որևէ ձևաչափ, ամեն ինչ հնարավոր է, ուղղղակի սպասենք՝ ընտրություններն ավարտվեն: Մեր կուսակցությունը Գործադիր մարմնում այս հարցն անպայման կքննարկի, և բոլորը տեղյակ կլինեն: Ոչ մի բան չեմ բացառում»: