«ԱրմենՏել»-ը բացում է «Միքս» հետվճարային սակագնային փաթեթին անցումը
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Միքս» հետվճարային սակագնային փաթեթին միանալու նոր հնարավորության մասին: «Միքս» փաթեթում սահմանված է միասնական, շահավետ սակագին` զանգերի, հաղորդագրությունների և շարժական ինտերնետի համար:
Beeline բջջային կապի բաժանորդները, պահպանելով իրենց համարը կարող են անցում կատարել «Միքս» հետվճարային սակագնային փաթեթին` դիմելով մոտակա բջջային կապի կենտրոն կամ վաճառքի և սպասարկման գրասենյակ:
«Միքս» սակագնային փաթեթը կապի պարզ և մատչելի սակագների շնորհիվ մեծ ճանաչում է վայելում Beeline անհատ և կորպորատիվ բաժանորդների շրջանում: Բացելով գործող համարի պահպանմամբ անցման հնարավորությունը, մենք փորձում ենք սակագնային փաթեթն ավելի մոտեցնել հաճախորդին, իսկ միացումն ավելի հեշտացնել»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը:
Ըստ աղբյուրի, նորարար «Միքս» սակագնային փաթեթում միավորված են կապի բոլոր տեսակների ամենագրավիչ սակագները: Սակագնային փաթեթի ներսում ելքային զանգի մեկ րոպեի, SMS կամ MMS հաղորդագրության, ինչպես նաև ուղարկած/ստացած տվյալների 1ՄԲ գինը կազմում է 4.99 դրամ: Ելքային զանգի մեկ րոպեի արժեքը դեպի Beeline բջջային և ֆիքսված ցանցեր, ինչպես նաև դեպի ՀՀ և ԼՂՀ այլ բջջային ցանցեր կազմում է 29.99 դրամ: Ելքային SMS և MMS հաղորդագրության արժեքը դեպի Beeline և ՀՀ այլ բջջային ցանցեր կազմում է 8.99 դրամ: Beeline ցանցում ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 9.99 դրամ:
Առաջարկը գործում է Beeline բջջային կապի բոլոր սակագնային փաթեթների համար, որոնցից անցումը նախատեսված է գործող միացման պայմաններով: «Միքս» ՍՓ վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանաÉ www.beeline.am կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան