Հակառակորդի գնդակից քաղաքացիական անձ է վիրավորվել
Այսօր ադրբեջանական կողմից իրականացված կրակահերթի արդյունքում Տավուշի մարզի Այգեպար գյուղի բնակիչ է վիրավորվել: Այս մասին Panorama.am-ին փոխանցեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հարցին, թե արդյո՞ք կրակոցները շարունակվում են, վերջինս ասաց, որ այսօր, ընդհանուր առմամբ, հակառակորդն այդքան էլ ակտիվ չի եղել:
Հարցին, թե ինչպե՞ս է վիրավորի առողջական վիճակը և արդյո՞ք նրա կյանքին վտանգ չի սպառնում, Ա. Հովհաննիսյանը նշեց. «Բարեբախտաբար նրա կյանքին վտանգ չի սպառնում, նա ձեռքից թեթև վիրավորում է ստացել»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ «փետրվարի 19-ին, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում, հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Գոռ Արթուրի Ղազարյանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները