Ս. Բեռլուսկոնի. Եվրոն թույլ արժույթ է
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կարծում է, որ եվրոն թույլ արժույթ է: Այս մասին է hաղորդում «Euromag» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, այս անսպասելի հայտարարությունից հետո Եվրոյի արժույթի փոխարժեքում անկում է գրանցվել:
Բեռլուսկոնին մասնավորապես հայտարարել է, որ Եվրոն թույլ արժույթ է, և որոշ երկրներ կարող են լքել եվրոգոտին այն դեպքում, եթե Եվրոպական կենտրոնական բանկը չստանձնի ֆինանսական կարգավորչի դերը։
«Եվրոն իրենից ներկայացնում է բավական թույլ արժույթ` քանի որ Եվրոպական կենտրոնական բանկը չի աջակցում դրան։ Զարմանալի չի լինի, որ մի շարք երկրներ լքեն եվրոգոտին և վերադառնան իրենց ազգային արժույթին, եթե ԵԿԲ-ն շարունակի հրաժարվել պետական պարտատոմսերը երաշխավորելուց և փող տպելու պատրաստակամությունից»,-նշել է Բեռլուսկոնին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա