Գ. Մինասյան. Քաղաքական դաշտում ի հայտ է եկել թիվ 1 ընդդիմադիր թեկնածուն
«Ոչ միայն միջազգային դիտորդների, այլև բազմաթիվ քաղաքացիների գնահատականներով, ում հետ այս օրերին շփվել եմ, այս ընտրությունների ընթացքում իսկապես զգալի առաջընթաց է արձանագրվել»,- այսօր, անդրադառնալով փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Նա նաև ընդգծեց, որ միջազգային դիտորդների գնահատականները իրարից շատ քիչ են տարբերվում:
«Քաղաքական ուժերից ոմանք, որոնք չմասնակցեցին այս քաղաքական գործընթացին, իրենց հնարավորությունների օգտագործմամբ տարածում էին այն մտայնությունը, որ ընտրությունները կանցնեն առանց մրցակցային պայմանների և առանց ինտրիգների, բայց կյանքը ճիշտ հակառակը ցույց տվեց»,- ասաց բանախոսը:
Ընտրությունների մրցակցայնության առումով նա կարևորեց այն հանգամանքը, որ 41 ընտրատարածքներից 7-ում հաղթանակ է տարել երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն` Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա կարծիքով, այս պահին զարգացման երկու ճանապարհ կա. 1-ի դեպքում պետք է լինեն առկա դիմում բողոքների` իրավապահ մարմինների կողմից ուսումնասիրություներ և քննարկումներ, այդ արդյունքների հիման վրա օրինական որոշումների կայացում, ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփում և ընտրված նախագահի հայտարարում: Իսկ երկրորդ` անցանկալի սցենարի դեպքում տեղի կունենա ինքնահռչակում` որպես նախագահ:
Գ. Մինասյանը նշեց նաև, որ առաջին սցենարի դեպքում թե´ Ս. Սարգսյանին, թե´ Ր, Հովհաննիսյանին մարտահրավերներ են սպասվում. «Առաջին սցենարի դեպքում Սերժ Սարգսյանը պետք է ապացուցի, որ իր թիմի միջոցով ի վիճակի է իրականացնել տված խոստումները: Մոտ գտնվելով այդ ողջ իրողություներին` ես կարող եմ հստակ ասել, որ գործող նախագահն ի վիճակի է իրականացնել ծրագրերը»:
«Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա նա իսկապես ունի մեծ պոտենցիալ. 37 տոկոսը լուրջ քաղաքական կապիտալ է: Այս իրավիճակում կարող ենք արձանագրել, որ քաղաքական դաշտում ի հայտ է եկել թիվ 1 ընդդիմադիր թեկնածուն»,- եզրափակեց խորհրդարանականը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան