«Կարծում եմ՝ «Կարֆուր»-ը կմտնի Հայաստանի շուկա». Գագիկ Խաչատրյան
«Որքանով ես եմ տեղյակ, «Կարֆուրի» մուտքի հարցը պատկան մարմիններում քննարկվում է: Կարծում եմ՝ այն կմտնի Հայաստանի շուկա»: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը՝ անդրադառնալով ֆրանսիական «Կարֆուր» սուպերմարկետների ցանցի՝ հայաստանյան շուկա մուտք գործելու հարցին, մասնավորապես՝ այն տեղեկություններին, որ «Ալեքս Գրիգ»-ի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը փորձում է խոչընդոտել դրան:
Գ.Խաչատրյանը նշեց նաև , որ Կառավարությունը դրական է տրամադրված, դրա հետ կապված կա նաև վարչապետի հայտարարությունը:
Հարցին, թե կա՞ն հարկային ու մաքսային խնդիրներ, որոնց կարող է հանդիպել «Կարֆուրի» ղեկավարությունը Հայաստան մուտք գործելու ժամանակ, Գ. Խաչատրյանը նշեց.
«Ես հայտարարում եմ, որ մենք ոչ մի դաշտում մաքսայինում սահմանափակումներ չունենք, բացի կառավարության համապատասխան որոշումից: Եվ եթե որևիցե մեկը կհայտարարի, որ մաքսայինում ինքը խոչընդոտի է հանդիպում որևիցե ապրանքատեսակ ներմուծելուց, ես պատրաստ եմ հասարակական քննարկման: Պրոբլեմները եթե կան ուրիշ դաշտերում, դա մաքսայինի հետ բոլորովին կապ չունի, առնչություն չունի»:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի