Շիրակի պաշտոնյաները վատ են զգում Ր. Հովհաննիսյանի հաղթանակի համար
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների համաձայն` Շիրակի մարզի բարձրաստիճան ՀՀԿ-ական պաշտոնյաները շատ ծանր են տարել մարզի երեք քաղաքներում` Գյումրիում, Արթիկում և Մարալիկում, Սերժ Սարգսյանի պարտությունը: Միայն Գյումրիում Սերժ Սարգսյանը ստացել է մոտ 27 տոկոս ձայն, իսկ Րաֆֆին` 69,4 տոկոս: Ու երեկ նույնիսկ լուրեր էին շրջանառվում, թե Շիրակի մարզում Ս. Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար, Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը չի դիմացել «այդ ծանր հարվածին» ու սրտի կաթված ստացել: Թերթի հետ հեռախոսազրույցում, սակայն, Մինասյանը հերքել է լուրերը: «Ժողովուրդ»-ը նշում է, թե տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանի պարտությունը շատ ծանր է նստելու մարզի պաշտոնյաների վրա: