Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ հավանաբար կդառնա Ռուբեն Ջաղինյանը
«Ժողովուրդը», հղում անելով իր աղբյուրներին, գրել է. «Արդեն որոշվել է, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ է դառնալու «Շարմ հոլդինգ» ՍՊԸ տնօրեն, շոումեն Ռուբիկ Ջաղինյանը: Արդեն մեկնարկել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթը, և այդ պաշտոնում առաջադրվել են 2 հոգի` Ռուբեն Ջաղինյանն ու Աստղիկ Ավետիսյանը: Նրանցից մեկը պետք է նախ ընտրվի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, որից հետո այդ խորհուրդն իր կազմից ընտրելու է նախագահ: Տեսակետ կա, որ Աստղիկ Ավետիսյանի մասնակցությունն այս ընտրություններում ձևական բնույթ է կրում` իբր մրցակցություն ապահովելու համար»: