Հասարակություն 12:10 20/02/2013

Ադրբեջանի ցնցող բացահայտումը. փողով չի կարելի բոլորին գնել

Փողի միջոցով կարելի է որոշ խնդիրներ լուծել, սակայն՝ ոչ բոլորը: Երբեմն էլ այն կարող է հակառակ ազդեցությունն ունենալ:

Ադրբեջանը հրաշալի օրինակ է վիթխարի հարստություն դիզած մի երկրի, որն իր միլիարդավոր նավթադոլարներն օգտագործում է օտարերկրյա քաղաքական գործիչներին և զանազան ասպարեզների մարդկանց կաշառելու համար՝ փորձելով բարելավել իր վատ համբավն ամբողջ աշխարհում: Ի դեպ, «խավիարի դիվանագիտություն» եզրույթը հատուկ հորինվել է բնութագրելու համար այն «բարիքները», որոնք Ադրբեջանի պաշտոնատարները կանոնավորապես և առատաձեռնորեն բաժանում են՝ իրենց լիրբ նպատակներին հասնելու համար:

Օրինակ՝ Բաքուն հինգ միլիոն դոլար հատկացրեց Մեխիկո քաղաքի զբոսայգին վերանորոգելու համար, միայն մի պայմանով, որ Հեյդար Ալիևի արձանը տեղադրվի այդ նշանավոր վայրում: Սակայն, երբ մեքսիկացի ակտիվիստներն իմացան այս անվայել գործարքի մասին, բռնակալի արձանն ապամոնտաժվեց և առանց ձևականությունների շպրտվեց պահեստը:

Ադրբեջանի պաշտոնատարները սկսում են հասկանալ, որ ոչ բոլորին կարելի է գնել, և դեռ կան շատ պատվարժան մարդիկ այս աշխարհում, որոնք անկաշառ են: Այդ մարդկանցից մեկն էլ Պետեր Սավոդնիկն է՝ մի անբասիր ազնվության տեր անձնավորություն «Նյու Յորք Թայմս» թերթից: Այս ամսվա սկզբին, ադրբեջանցի մուլտիմիլիարդատեր Իբրահիմ Իբրահիմովն ամերիկացի լրագրողին հրավիրել էր Բաքու, որպեսզի «Նյու Յորք Թայմս»-ում գովասանքի խոսքեր գրեր իր ընդարձակ շինարարական ծրագրի մասին:

Ամենևին չտպավորվելով նորահարուստ ադրբեջանցի օլիգարխի շռայլություններից, Սավոդնիկը ջախջախիչ հոդված էր գրել՝ ծաղրելով Իբրահիմովի անհեթեթ պատրանքը: Ահա համառոտ հատվածներ թղթակցի ծավալուն հոդվածից.

Իբրահիմովը նախատեսում է «խեցգետնու տեսք ունեցող մի լայնատարած շինություն կառուցել Կասպից ծովում՝ «Khazar Islands» անվամբ, որը բաղկանալու է 55 արհեստական կղզիներից՝ հազարավոր բնակարաններից, առնվազն ութ հյուրանոցից, «Ֆորմուլա 1» վազքուղով, նավասպորտային ակումբով, օդանավակայանով և աշխարհի ամենաբարձր՝ «Ադրբեջանի աշտարակ» շենքով, որի բարձրությունը կկազմի 1050 մետր: Երբ ամբողջ համալիրը կառուցվի … 800 հազար մարդ կապրի «Khazar Islands»-ում, այնտեղ նաև կլինեն հյուրանոցային սենյակներ մյուս 200 հազարի համար ... Այն կարժենա մոտ 100 միլիարդ դոլար»:

Սավոդնիկը հայտնում է, որ Բաքու ժամանելուց մեկ օր առաջ, Իբրահիմովի ներկայացուցիչը եկել էր Մոսկվա, որպեսզի անձամբ իրեն հանձնի «Khazar Islands» նախագծի մասին գիրք և DVD-սկավառակ: Բաքվում լրագրողն ապշել էր օլիգարխի շռայլ ապրելակերպից. «այնպես էր բազմել սև Ռոլս Ռոյսի հետևի նստատեղին, կարծես այն սլանում էր կառուցվելիք կղզիախմբի թիվ մեկ կղզու վրայով: Նրա 23-ամյա օգնական Նիգյար Հուսեյնլին նստած էր առջևում, սև-սպիտակ ծաղկանախշերով կիսաշրջազգեստով, սև զուգագուլպաներով և սև ուղղանկյունաձև ակնոցով: Թվում էր, որ նա անընդհատ անհասկանալիորեն մտահոգված էր: Նա չափից շատ օծանելիք էր օգտագործել, որն, ինչպես ինքն ասաց՝ բերվել էր Իտալիայից: «Երբ պարոն Իբրահիմովն Ադրբեջանում է լինում», ասաց Հուսեյնլին, «նա միշտ վարում է իր սև Ռոլս Ռոյսը: Իսկ Դուբայում նա մեկ ուրիշ կարմիրն ունի»:

Ցուցադրելով «կոկորդիլոսի կաշվից «Ստեֆանո Ռիչի» ապրանքանիշի կապույտ կոշիկները, որոնք համապատասխանում էին նրա «Ստեֆանո Ռիչի» կապույտ ջինսին, «Զիլլի» կապույտ պիջակին և «Զիլլի» կապույտ վերնաշապիկին», Իբրահիմովը Սավոդնիկին ասաց, որ «Ադրբեջանի աշտարակը» անկասկած հայտնվելու է Գինեսի ռեկորդների գրքում: Իբրահիմովն ասաց, որ եթե Սաուդյան Արաբիան կամ Արաբական Էմիրաթները, կամ որևէ մեկը, որևէ այլ վայրում փորձի ավելի մեծ շենք կառուցել, ապա նա էլ ավելի մեծն է կառուցելու:

Սավոդնիկը գրում է, որ ադրբեջանցի օլիգարխը Իլհամ Ալիևին բնութագրեց որպես շեֆերի շեֆ, «մեծ պաշտպան, աջակից և Ադրբեջանի ժողովրդի փրկչի որդի»: Երբ «Նյու Յորք Թայմս» թերթի թղթակիցը Իբրահիմովին հարցրեց «Ալիևի վարչակարգի այլ հատկանիշների՝ թափանցիկության, քաղաքացիական ազատությունների բացակայության և ընդդիմության ակտիվիստների կալանավորման մասին», նա տվեց բոլոր օլիգարխներին հատկանշական պատասխանը. «Ես քաղաքականության մասին ոչինչ չգիտեմ»:

Ամերիկացի լրագրողն իր հոդվածում անարգանքի խոսքեր էր գրել ոչ միայն Իբրահիմովի, այլ նաև նրա երկրի մասին. Ադրբեջանը «չի կառուցում այն, ինչ ամբողջ աշխարհին է պետք և չունի համաշխարհային ճանաչում ունեցող համալսարաններ: Սակայն, այն ունի նավթ»: Իր երկրորդ հոդվածում, Սավոդնիկը եզրափակում է. «Բոլոր ապակիների, պողպատի և նեոնային լույսերի ներքո, այն [Ադրբեջանը] շարունակում է մնալ որպես բռնատիրական երկիր»:

Առաջին անգամ չէ, որ «Նյու Յորք Թայմս»-ը Ադրբեջանին մերկացնող հոդված է հրապարակում: 2003 թ. հոկտեմբերի 27-ին թերթն իր խմբագրականում գրել էր. «Գործարար, «փլեյբոյ» և նորելուկ քաղաքական գործիչ Իլհամ Ալիևը գեղեցիկ նվեր ստացավ իր հորից՝ Ադրբեջան երկիրը: Հեյդար Ալիևը մշտապես, համարյա 34 տարի ղեկավարել էր Ադրբեջանը, սկզբում որպես Խորհրդային քաղբյուրոյի գործիչ, այնուհետև որպես բռնակալ: Երբ խիստ հիվանդության պատճառով նա այլևս չէր կարող շարունակել, նա օծեց որդուն՝ իր փոխարեն նախագահի պաշտոնում առաջադրվելու համար: Իլհամ Ալիևն օգտագործելով պետության բոլոր լիազորությունները, կեղծիքներով լի քարոզարշավ ծավալեց, իսկ այնուհետև տոնեց իր հաղթանակը՝ ձերբակալելով ընդդիմության մեծ մասը:

«Նյու Յորք Թայմս» թերթը եզրափակել էր իր խիստ քննադատական խմբագրականը հորդորելով Միացյալ Նահանգներին «հեռավորություն պահել նախագահ Ալիևից և խուսափել նավթային հարստությունների վրա բազմած բռնակալներին աջակցելու անհաջող պատմության կրկնությունից»: Ցավոք, այս նախազգուշացումն անուշադրության մատնվեց Միացյալ Նահանգների իրար հաջորդող վարչակազմերի կողմից:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}