Թուրք գրողը պնդում է, որ Դինքին սպանել է թուրքական պետությունը
Հայոց ցեղասպանության եղելության մասին բարձրաձայն արտահայտվելու և Հրանտ Դինքի սպանության մեջ Թուրքիային մեղադրելու համար քրեական հետապնդումների ենթարկվող թուրք գրող Թեմել Դեմիրերի դատական գործը դարձյալ հետաձգվել է: Սա զայրացրել է նրան. «Ինձ կարող եք արդարացնել, և դա խոսքի, մտքի ազատության հրամայականն է: Կամ էլ ինձ կարող եք դատապարտել՝ ես դրանից չեմ խուսափում: Սակայն այստեղ ձեր դատարանը ևս մեկ անգամ պամտությանն անդրադարձող դատ է անում, և ես չեմ ուզում, որ այս դատական գործը հետաձգվի: Ինձ կամ արդարացրեք, կամ դատեք»:
Ըստ թուրքական «haberler» լրատվական կայքի` Թեմել Դեմիրերի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 216-րդ և տխրահռչակ 301-րդ հոդվածների հատկանիշներով: Դեմիրերը, դատական նիստի ժամանակ կրկնել է 2007-ին իր արտահայտած միտքը` Հայոց ցեղասպանությունն իրողություն է, իսկ Դինքին սպանել է թուրքական պետությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում