Հայաստանի գլխավոր վարակաբան. Խուճապի պատճառ չկա
«Խուճապի կարիք չկա, պատճառ էլ չկա»,- Panorama.am-ի հարցին ի պատասխան, թե մարդկանց շրջանում խուճապ է Հայաստանում H1N1 վիրուսի` «խոզի գրիպի» հետևանքով արձանագրված մահվան դեպքերի պատճառով, հայտարարում է «Նորք» հանրապետական ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն, Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:
Միաժամանակ նա նշեց, որ վերջին օրերին Ա տեսակի գրիպի պատճառով արձանագրվել է մահվան երկու դեպք, հավելելով, որ առողջապահության նախարարությունը արդեն մանրամասն պարզաբանել է, թե ինչն է եղել նրանց մահվան պատճառը. «Վերջին 15 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրված մահվան երկու դեպքը պայմանավորված է հիվանդների բժշկական օգնության ուշ դիմելիությամբ և ուղեկցող հիվանդություններով»:
Ըստ նախարարության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական հայտարարության համաձայն, գրիպի Ա H1N1պնդ ենթատեսակը՝ նախկինում խոզի գրիպը, այլևս չունի 2009 թվականի պանդեմիկ ներուժը, և այն դասվում է որպես սեզոնային գրիպի ենթատեսակ:
Նախորդող նորություններ` Հղիության 7-րդ ամսում գտնվող կինը մահացել է «խոզի գրիպի՞ց»
ԱՆ. Հայաստանում գրիպի համաճարակ չկա
Ըստ ԱՀԿ-ի՝ խոզի գրիպն արդեն դասվում է սեզոնային գրիպի ենթատեսակների շարքին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա