Արևելյան գործընկերների ընտրություններն` ըստ եվրոպացի դիտորդների

 «Արմեդիա» տեղեկատվական-վերլուծական գործակալությունը համեմատական վերլուծության է ենթարկել ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրներում անցկացված վերջին համապետական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ նախնական հայտարարությունները:

«Հասկանալի պատճառներով Ադրբեջանը և Բելառուսը դիտարկված չեն: Հետևաբար, համեմատական վերլուծության համար հիմք են ծառայել Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի և Հայաստանի վերջին համապետական ընտրությունների վերաբերյալ նախնական հայտարարությունները»,- պարզաբանել են վերլուծության հեղինակները:

Վերլուծությունը բաղկացած է 10 ծավալուն հատվածներից, որոնք կազմված են` ըստ զեկույցների հիմնական բաժինների: Panorama.am-ն իր ընթերցողին առաջիկայում կներկայացնի բոլոր 10 բաժինները` առաջարկելով սկսել «Նախնական եզրակացություններից»:

Ինչպես հայտնի է, Հայաստանում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ դիտորդները եզրակացրել էին, որ «ընտրություններն ընդհանուր առմամբ լավ կազմակերպված էին և բնութագրվում էին հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի դրսևորմամբ: Մրցակիցները կարողացել են իրականացնել ազատ քարոզչություն։ Լրատվամիջոցները կատարել են իրենց իրավական պարտավորությունը տրամադրել հավասարակշիռ լուսաբանում և բոլոր մրցակիցները օգտագործել են իրենց տրամադրվող անվճար եթերաժամը։ Միաժամանակ, հանրային կառավարման անաչառության պակասը, վարչական միջոցների չարաշահումը և ընտրողների վրա կիրարվող ճնշումը մտահոգոթյան առարկա են։ Մինչդեռ ընտրությունների օրը անցել է հանգիստ և բնականոն, ոչ հարիր միջամտություններ են նկատվել ընտրական ընթացքի վրա հիմնականում գործող նախագահի վստահված անձանց կողմից և որոշ լուրջ
խախտումներ են դիտարկվել»։

Մոլդովայում 2010 թվականի մայիսի 28-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առնչությամբ դիտորդներն արձանագրել են. «Ընտրությունները համապատասխանում են ԵԱՀԿ և Եվրոպայի Խորհրդի պարտավորություններին: Ընտրությունները թափանցիկ և անկողմնակալ կերպով անցկացվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից: Տարբեր թեկնածուների առկայությունը ընտրողներին ընտրության լայն հնարավորություն էին ընձեռում: Լրատվամիջոցները ընտրությունների ընթացքում քաղաքական տեսակետների և ընտրությունների մասին տեղեկության լայն դաշտ են ապահովել: Քաղաքացիական և քաղաքական իրավունքները պաշտպանվել են ընտրարշավի ընթացքում: Նախորդ ընտրություններից ի վեր իրավական բարեփոխումներ և գործնական միջոցներ են գործի դրվել ընտրական գործընթացը բարելավելու նպատակով, այնուամենայնիվ հետագա ջանքեր են անհրաժեշտ առկա թերությունները վերացնելու և հասարակության վստահությունը ժողովրդավարական գործընթացներում վերականգնելու համար»:

Նախորդ տարի նոյեմբերի 1-ին Վրաստանում կայացած ընտրություններին դիտորդների տված գնահատականում նշվել է. «Խորհրդարանականընտրությունները կարևոր քայլ հանդիսացան ԵԱՀԿ և Եվրոպայի Խորհրդի պահանջներին համապատասխան ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու գործընթացի ամրապնդման համատեքստում, թեպետ որոշ առանցքային հարցեր մնում են չլուծված: Ընտրությունները մրցունակ են եղել և ողջ ընտրարշավի ընթացքում ուղեկցվել են ընտրողների ակտիվ մասնակցությամբ, ներառյալ՝ զանգվածային խաղաղ ցույցերը: Քարոզարշավի միջավայրը, այդուհանդերձ, եղել է բևեռացված և լարված, բնութագրվում է կոշտ հռետորության և, որոշ դեպքերում, բռնության կիրառմամբ: Քարոզարշավը հաճախ առավել կենտրոնացած է եղել մի կողմից գերակայող պաշտոնների, մյուս կողմից՝ մասնավոր ֆինանսական ակտիվների վրա, քան միավորումների, հավաքների և արտահայտման հստակ ազատության, ուստի որոշ միջադեպեր ստվերել են քարոզարշավը, հատկապես ընտրությունների օրը: Միավորումների, հավաքների և արտահայտման ազատություններն ընդհանուր առմամբ պահպանվել են, թեպետ կուսակցությունների
կողմնակիցներին և ակտիվիստներին ճնշելու և նրանց վախեցնելու դեպքերը մթագնել են քարոզարշավը և հաճախ ավարտվել են ձերբակալություններով կամ հիմնականում ընդդիմության տուգանքներով, ինչն անվստահության մթնոլորտ է առաջացրել մասնակիցների շրջանում»:

Իսկ ահա Ուկրաինայիում կայացած վերջին համապետական` 2012-ի հոկտեմբերի 28-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իրենց զեկույցում դիտորդները նշել են. «Խորհրդարանական ընտրությունները բնորոշվել են հավասար դաշտի բացակայությամբ, ինչը հիմնականում պայմանավորված է եղել վարչական ռեսուրսների չարաշահմամբ, քարոզարշավի և կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության, ինչպես նաև լրատվամիջոցների հավասարակշռված լուսաբանման պակասով: Վերջին համապետական ընտրությունների համեմատությամբ նախընտրական շրջանի որոշ կողմեր հետընթաց քայլ են արձանագրել: Քվեարկողները կանգնած էին որոշակի կուսակցությունների միջև ընտրության առջև: Ընտրության օրը ընդհանուր առմամբ խաղաղ և հանգիստ էր: Քվեարկությունն ու հաշվարկը հիմնականում դրական են գնահատվել: Աղյուսակագրումը բացասական է գնահատվել քանի որ թափանցիկության պակաս է նկատվել»:

Բոլոր չորս զեկույցների նախնական եզրակացություններին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ: Նշենք, որ բացի զեկույցներից մեջբերումները «Արմեդիա» ՏԼԳ վերլուծաբանները համեմատություն են անցկացրել բոլոր չորս երկրների վերաբերյալ գնահատականների միջև և եզրակացրել. «Երեք երկրներում տեղի ունեցած ընտրությունների՝ ԵԱՀԿ և ԵԽ չափանիշներին և պարտավորություններին համապասխանության վերաբերյալ հստակ գնահատական տրվում է միայն Մոլդովային պարագայում: Վրաստանի դեպքում ընտրությունները դիտարկվում են մեկ քայլ առաջ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու գործընթացի ամրապնդման համատեքստում, մինչդեռ ամբողջովին հակառակ պատկերն է Ուկրաինայի պարագայում. Խորհրդարանական ընտրություններն այստեղ բնորոշվել են հավասար դաշտի բացակայությամբ: Հայաստանում այս նախագահական ընտրությունները դիտարկվում են ընդհանուր առմամբ լավ կազմակերպված և բնութագրվում էին հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի դրսևորմամբ»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}