Հովիկ Աբրահամյանը «երկո՞ւս» է նշանակել Արագածոտնի մարզպետին
ՀՀԿ շտաբում դժգոհ են մարզպետերի աշխատանքից: Նրանք հերթով կանչում են մարզպետերին ու նախատում: Ըստ «Ժողովուրդ»-ի, «թիրախում» առաջին հերթին Շիրակի մարզպետ, պաշտոնաթող գեներալ Աշոտ Գիզիրյանն է, որի ղեկավարած մարզում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Սակայն թերթը տեղեկացել է, որ ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, խոսելով Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մասին, հայտարարել է. «Ես երկուս եմ նշանակում Սարգիսին` իր կատարած աշխատանքի համար»: Ու թեև Ս. Սահակյանը թերթի հետ զրույցում ասել է, թե նման բան չկա, ՀՀԿ-ականները պնդում են, որ միայն Աշտարակում Րաֆֆու հաղթանակն արդեն Սահակյանի «երկուսն» է ապահովում: