Առողջություն 20:17 21/02/2013

Հայաստանում 18 հիվանդի մոտ H1N1 է հայտնաբերվել

«Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում այսպես կոչված խոզի գրիպի մասին տեղ է գտնում անհարկի խուճապ ստեղծող տեղեկատվություն։ Չափազանցված և չստուգված լուրերը բնակչության շրջանում կարող են առաջացնել լուրջ անհանգստություն` հիշեցնելով 2009 թվականի պանդեմիկ իրավիճակը, երբ նշված գրիպը նոր էր մարդկային օրգանիզմի համար և առաջացնում էր հիվանդության զանգվածային և մահվան դեպքեր»: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Ըստ նախարարության՝ Հայաստանի Հանրապետությունում ներկայումս շրջանառվում են գրիպի Ա (H1N1պնդ, H2N3) և Բ տեսակները։ Գրիպի յուրաքանչյուր տեսակի կամ ենթատեսակի դեպքում հնարավոր է հիվանդության միջին և ծանր ընթացք, ինչին կարող են նպաստել բժշկական օգնության ուշ դիմելը, ինքնաբուժմամբ զբաղվելը, ուղեկցող հիվանդությունների (հիվանդների առողջական վիճակ) առկայությունը, հիմնական (քրոնիկ) հիվանդությունների կլինիկական առանձնահատկությունները և այլն: Առավել խոցելի են քրոնիկ հիվանդություն ունեցողները, հղիները, երեխաները և տարեցները։ Եվ հատկապես նրանք գրիպանման երևույթների առաջին իսկ նշանների դեպքում անհապաղ պետք է դիմեն բժշկական օգնության։

«Տեղեկացնում ենք, որ հանրապետության բոլոր բուժհաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, որոնք բուժող բժշկի նշանակումով բոլորին հատկացվում են անվճար: Հիմք ընդունելով գրիպի սեզոնայնությունը` ամեն տարի, աշնան- գարնան ժամանակահատվածում ՀՀ առողջապահության նախարարության կողմից ուժեղացվում են կանխարգելիչ և հակահամաճարակային բոլոր միջոցառումները»,- նշված է հաղորդագրությունում:

Հանրապետությունում իրականացվող ամենօրյա մշտադիտարկման արդյունքում վերջին շաբաթներին, 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ, սուր շնչառական վարակներով հիվանդացության աճ չի գրանցվել։
Միաժամանակ նախարարությունից հայտնում են, որ ներկայումս լաբորատոր հետազոտությունների արդյունքում հանրապետությունում 30 հիվանդի մոտ հայտնաբերվել է գրիպի վիրուս` որից 7-ը` Բ, 21-ը` Ա տեսակի։ Իսկ Ա տեսակի դեպքերից 18-ի մոտ արձանագրվել է H1N1պնդ ենթատեսակը։

Հիվանդների հիմնական մասը բուժվել և առողջացումով դուրս է գրվել։ Մի շարք դեպքերում հիվանդների բուժումը կազմակերպվել է տնային պայմաններում։

Ինչ վերաբերում է հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացվող կազմակերպություններում թոքաբորբով բուժվող հիվանդներին, ապա պետք է նշել, որ գրիպի յուրաքանչյուր սեզոնի համար դրանց արձանագրումն օրինաչափ է և դրանք ոչ միայն շնչառական վարակների բարդություններ են, այլև ունեն այլ ծագումնաբանություն։

Ներկայումս հանրապետության, հիմնականում Երևանի հիվանդանոցներում, բուժվում է թոքաբորբով 12 հիվանդ, որից 3-ի վիճակը գնահատվում է ծանր և միջին ծանրության, մյուսների մոտ հիվանդությունն ունի թեթև ընթացք:

Այսօրվա տվյալներով հանրապետությունում արձանագրվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակից մահվան 2 դեպք, որոնք պայմանավորված են եղել ուշ դիմելիությամբ և ուղեկցող հիվանդություններով։ Նրանցից մեկը` 42-ամյա տղամարդը գրիպանման երևույթներ` հազ, կոկորդի ցավ, բարձր ջերմություն, ունեցել է դեռևս հունվարից, այդ վիճակով շարունակել է աշխատել հերթափոխային ռեժիմով և չի դիմել բժշկական որևէ օգնության։ Ավելին` մի քանի անգամ դիմել է շտապօգնության ծառայությանը և հրաժարվել մասնագետների` հոսպիտալացվելու հորդորներից։ Բժշկին դիմել է միայն այն ժամանակ, երբ ունեցել է շնչառական խիստ անբավարարություն։

Ինչ վերաբերում է երկրորդ դեպքին, ապա 24-ամյա հղին մինչ գրիպանման երևույթների արձանագրումն ունեցել է երիկամային ախտաբանություն, որի դեմ ստացել է հիվանդանոցային բուժում։ Դուրս գրվելուց հետո տանն ի հայտ է եկել առատ քրտնարտադրություն` զուգորդված ջերմությամբ, թուլությամբ և այլ ախտանշաններով։ Թոքաբորբի զարգացումը և հետագա բարդացումը պայմանավորված է եղել կնոջ վիճակով և ուղեկցվող հիվանդությամբ։

Ըստ նախարարության՝ մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե դիահերձարանից արգելել են հղիի հուղարկավորությունը կազմակերպել մեկ օր ուշ, դիակը պահել փակ դագաղում և թույլ չտալ մոտենալ, ապա դա ծայրահեղ անհեթեթություն է այն պարզ պատճառով, որ գրիպի հարուցիչներն այնքան անկայուն են շրջակա միջավայրում, որ րոպեների ընթացքում ոչնչանում են` կորցնելով իրենց ակտիվությունը։

Իրավիճակի փոփոխության և նոր տվյալների առկայության դեպքում նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն։
Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է`

• Գրիպանման երևույթների դեպքում անհապաղ դիմեք բժշկական օգնության, մի զբաղվեք ինքնաբուժմամբ, կազմակերպե՛ք բժշկի այցը տուն
• Եթե հիվանդ եք, մնացե՛ք տանը
• Անհարկի, առանց բժշկի ցուցման մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք չեն օգնում վիրուսային ծագումնաբանությամբ հիվանդությունների ժամանակ
• Մի՛ շփվեք գրիպանման երևույթներով հիվանդների հետ
• Խստորեն հետևե՛ք անձնական հիգիենայի պահպանման կանոններին
• Հագնվե՛ք եղանակին համահունչ
• Պահպանե՛ք հազի և փռշտալու վարվելակարգը
• Հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ելնելով մի շարք հետազոտությունների արդյունքներից, դեռևս 2010 թվականից այսպես կոչված խոզի գրիպը` գրիպի Ա տեսակի H1N1պնդ ենթատեսակը, դասում է մարդկային սեզոնային գրիպի ենթատեսակների շարքին։ ԱՀԿ-ի տվյալներով յուրաքանչյուր տարի սեզոնային գրիպի տարբեր տեսակներից (այդ թվում` Ա H1N1պնդ ենթատեսակից) աշխարհում մահանում է 3-5 մլն մարդ, որը կազմում է մահվան ընդհանուր դեպքերի գրեթե 1-2 տոկոսը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:32
Հունվարի 27-ին փոխանակման կետերում ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարինը և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 27-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.55 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
Խոշոր վթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 26-ին, ժամը 22։35-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Աշտարակ...
Աղբյուր` Panorama.am
08:59
Տաթևի վանքից Սատանի կամուրջ տանող ավտոճանապարհին մոտ 30 մեքենա է մնացել խցանման մեջ
Հունվարի 26-ին, ժամը 23։40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթևի վանքից...
Աղբյուր` Panorama.am
08:53
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:19
Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ exit poll-ի, ընտրություններում հավաքում է ձայների 87,6%-ը, բոլորին դեմ է քվեարկել 5.1%-ը
Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ exit poll-ի, հանրապետության ղեկավարի ընտրություններում հավաքում է ձայների 87,6 %-ը։...
Աղբյուր` Panorama.am
21:55
Վարչախմբի պարագլխի վերջին հայտարարությունը մեր համազգային հավաքական իրավունքների և ինքնութենական հիմքերի կազմաքանդում է. ՀՅԴ ԳՄ
ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ապազգային, ապապետական և  հակագիտական մտավարժանքներից ծնված...
Աղբյուր` Panorama.am
21:24
Մայր Տաճարում Հայոց բանակի օրվա կապակցությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք
Մայր Աթոռից հայտնում են, որ հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր...
Աղբյուր` Panorama.am
21:13
Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մшրմինը
Հունվարի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 35-ամյա Վիտալի Շևչենկոն ահազանգել է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մանասյանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումների, գրավոր և բանավոր դիմում-բողոքների, այդ թվում՝ թեժ գծի...
Աղբյուր` Panorama.am
17:16
Բաքուն արձագանքել է Փաշինյանին
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանն այն մասին, որ Բաքվի բանտում պահվող Արցախի հանրապետության նախկին...
Աղբյուր` Panorama.am
17:00
Բոլոր ուղղություններով գործող վարչախումբը լիակատար ձախողվել է՝ վերածվելով սպառնալիքի հայ ժողովրդի և պետականության համար. Իշխան Սաղաթելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է. «Նիկոլի ռեժիմի՝ «Իրական Հայաստանի և խաղաղության»...
Աղբյուր` Panorama.am
16:35
Պարտված պատերազմը հենց Փաշինյանին էր անհրաժեշտ, որպեսզի իրագործի այն, ինչ անում է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը փաստորեն հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը կապ չունի համահայկական...
Աղբյուր` Panorama.am
16:20
Ըստ Փաշինյանի՝ նա հեծանիվ է քշում և սոխով ձվածեղ ուտում, որ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԼԻՆԻ. Միհրդատ Մադաթյան
«Հայաստան» դաշինքի անդամ, հոգեբան Միրհրդատ Մադաթյանը գրում է. «Իմ մոտ տպավորություն է, որ Փաշինյանին թվում է, որ մի...
Աղբյուր` Panorama.am
16:09
Լսե՛ք, հանգստացրե՛ք դուք նրան, նա կոչնչացնի Հայաստանը. Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասին
«Ես ինչ կապ ունեմ, մենք հազար կիլոմետր այն կողմ ենք ապրում... Ես ե՞մ այդ պատերազմը սկսել»,-Բելառուսում ընթացող ընտրությունների ֆոնին...
Աղբյուր` Panorama.am
14:27
Ինչո՞ւ Մասիս սարին հավակնելու «մեղքի» մեջ չթաթախված ասորիներին էլ հայերիս նման ցեղասպանության ենթարկեցին Օսմանյան կայսրությունում. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր էջում գրում է. «Երբ սովորական հաշվիչի միջոցով փորձում ես կատարել պարզագույն մաթեմատիկական...
Աղբյուր` Panorama.am
14:15
Խոշոր շղթայական ավտովթար՝ 7 մեքենայի մասնակցությամբ
Հունվարի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Արսեն Ալեքսանյանը իր վարած...
Աղբյուր` Panorama.am
13:58
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
13:49
Փարիզը կոչ է արել Բաքվին դադարեցնել Նոր Կալեդոնիայում իրավիճակն ապակայունացնողներին աջակցելը
Ադրբեջանի հովանու ներքո մետրոպոլիայից անկախության կողմնակիցների կողմից միջոցառումների անցկացումը Նոր Կալեդոնիայում (Ֆրանսիայի անդրծովյան տարածք)...
Աղբյուր` Panorama.am
13:32
Վերևին Լարսում Ավելի քան 500 հայկական բեռնատար է կուտակվել
ՌԴ Հյուսիսային Օսեթիայի երթևեկության կառավարման կենտրոնը տեղեկություն է տարածել Վերին Լարսի անցակետում կատակված բեռնատարների վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
12:51
Մարդիկ պատասխանում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
Սոցիալական հարթակներում հայաստանի հասարակական-քաղաքական գործիչներն արձագանքել են նախօրեին հայոց ցեղասպանության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
12:22
Միակ լուծումը հայկական կառավարություն ունենալն է. հայկական, ոչ թե «յան» ազգանունով. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.   «Հարկերից ու տրանսպորտից մինչև անվտանգություն, Հայոց ցեղասպանության ճանաչման հաջող...
Աղբյուր` Panorama.am
12:15
Բելառուսում ընթանում է նախագահական ընտրությունների հիմնական փուլը, արտերկրում ընտրատեղամասեր չեն բացվել
Բելառուսում բացվել են ընտրատեղամասերը նախագահական ընտրությունների հիմնական փուլի քվեարկության համար։ «Հունվարի 26-ին ընտրատեղամասերը...
Աղբյուր` Panorama.am
19:00
Գիտնականները հաստատում են, որ ամուսնացած մարդիկ իսկապես երջանիկ են. Հետազոտություն
Միջազգային նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ամուսնացած կամ լուրջ հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ հիմնականում ավելի գոհ են...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայոց բանակի օրվա կապակցությամբ կկատարվի Հանրապետական մաղթանք
Հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Միածնաէջ...
Աղբյուր` Panorama.am
18:46
Կարող եմ կռահել, թե փակ դռների հետևում ինչ է կատարվել Լավրովի և Միրզոյանի միջև. Աշոտյան
«ՌԴ-ի կեցվածքը նիկոլական վարչախմբի խաղերի հանդեպ ինձ հիշեցրեց ռուսական մի արտահայտություն՝ Я не злопамятный, а просто злой и память у меня...
Աղբյուր` Panorama.am
18:36
Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին, ովքեր պայքարում են անտառային հրդեհների դեմ։ MIR...
Աղբյուր` Panorama.am
18:22
Զելենսկին Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման հնարավորությունը
Դավոսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման համար ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
17:59
ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության թեման քարոզչական փուչիկ է և գեոպոլիտիկ ավանտյուրա. Աշոտյան
«ԵՄ-ն նման է ռոք աստղի, ում էգոն շոյվում է հերթական երիտասարդ և միամիտ ֆանատկեքի բանակից, ով կարող է ինքնագիր տալ, բուռն գիշեր անցկացնել հետները, բայց ամուսնանալ կամ սիրահարվել չի պատրաստվում»
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը
Այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդես՝ նվիրված հայտնի հնագետ,...
Աղբյուր` Panorama.am
17:39
Հայոց gեղաuպանnւթյան պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու. Փաշինյան
«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք  է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, ինչպես ենք դա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու
17:41 25/01/2025

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}