Նալբանդյանի հաջորդ մրցակիցը Ֆերրերն է
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հաջող է հանդես եկել Բուենոս Այրեսի մրցաշարի առաջին իսկ խաղում: Նրա մրցակիցը նույնպես Արգենտինայի ներկայացուցիչ էր` Կառլոս Բերլոքը: Նալբանդյանը առավելության է հասել 6:3, 2:6, 6:3 հաշվով:
Հաջորդ փուլում մեր հայրենակիցը ռակետը կխաչաձևի իսպանացի Դավիդ Ֆերրերի հետ, ով համարվում է այս մրցաշարում հանդես եկող համար 1 թենիսիստը։
Հավելենք, որ Բուենոս Այրեսի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 493 հազար 670 դոլար։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում