Պետքարտուղարությունը հանգստության և զսպվածության կոչ է անում ընտրությունների մասնակիցներին
Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի ժողովրդին փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների կապակցությամբ, որոնք, ինչպես նշվում է, միջազգային դիտորդների գնահատմամբ, ընդհանոր առմամբ, լավ են կազմակերպվել և բնութագրվում են հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքով` ներառյալ հավաքների և արտահայտման ազատությունը: Այս մասին ասված է պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդի հայտարարությունում, որը զետեղված է պետքարտուղարության պաշտոնական կայքում:
Հայտարարությունում վկայակոչվում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության եզրակացություններն առ այն, որ մամուլը կատարել է իր օրինական պարտավորությունները հավասարակշռված լուսաբանման առումով և որ բոլոր թեկնածուներն օգտնվել են նախատեսված անվճար եթերաժամից:
«Այնուհանդերձ, մենք կիսում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության մտահոգությունները հանրային ծառայողների կողմից անկողմնակալության որոշակի բացակայության և վարչական ռեսուրսի անհարկի կիրառման մասով, ինչի հետևանքով հստակորեն չի տարանջատվել պետության և իշխող կուսակցության գործողությունները ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ ընտրությունների օրը»:
«Մենք համաձայն ենք այն դիտարկումների հետ, որ չնայած ընտրությունների օրն անցել է հանգիստ և կանոնավոր, սակայն, արձանագրվել են անհարկի միջամտություններ գործընթացին, հիմնականում գործող նախագահի ներկայացուցիչների կողմից, ինչպես նաև մի քանի լուրջ խախտումներ, ներառյալ ճնշումներ ընտրողների նկատմամբ:
«Միացյալ Նահանգները կշարունակի հետևել միջազգային և տեղական դիտորդների եզրակացությունները, ինչպես նաև բողոքների հետաքննումը հետընտրական ժամանակահատվածում: Կոչ ենք անում իրավապահ մարմիններին հետաքննել ու համապատասխան միջոցներ ձեռնարկել ընտրախախտումների մասին հաղորդումների առնչությամբ և կոչ անում բոլոր կողմերին հանգստություն պահպանել հետընտրական շրջանում ու զսպվածություն դրսևորել իրենց գործողություններում», - ասված է պետքարտուղարության հայտարարությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում