Գիշերը Րաֆֆի Հովհաննիսյանը համախոհների հետ հեռացել է Ազատության հրապարակից (տեսանյութ)
Այսօր՝ գիշերը ժամը 2-ի սահմաններում, 2013 թվականի նախագահական ընտրություններում պարտություն կրած ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն իր կուսակցության սակավաթիվ անդամների ուղեկցությամբ հեռացել է Ազատության հրապարակից, որտեղ ընդամենը մի քանի ժամ առաջ հազարավոր միտինգավորների ներկայությամբ խոստացել էր անցկացնել շուրջօրյա հանրահավաք:
Նա հեռացել է, այդ պահին հրապարակում մնացած մոտ 30 մասնակիցներին կոչ անելով հավաքվել 13.00-ին այն նպատակով, որ դիմավորեն նախօրոք ընտրություններում հաղթանակած Հանրապետական կուսակցության՝ նույն վայրում նախօրոք պլանավորված հավաքը:
Հիշեցնենք, որ ԿԸՀ նախնական տվյալներով, Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրություններում ստացել է ձայների մոտ 37%-ը: Հովհաննիսյանը հրաժարվում է ընդունել պաշտոնական տվյալները՝ իրեն հայտարարելով ընտրված նախագահ:
03:30-ի դրությամբ հրապարակում մնացած շուրջ 10 հոգին Րաֆֆի Հովհաննիսյանի բացակայության վերաբերյալ տարբեր վարկածներ էին առաջ քաշում: Միաժամանակ, սոցիալական ցանցերում քննարկվում էր այն վարկածը, թե իշխանություններն են «գովազդում» Րաֆֆիին՝ պատրաստելով նրան Երևանի քաղաքապետի ընտրություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան