ԻՀՊԿ հրամանատար. Իրանը վերահսկում է աշխարհի ռազմավարական պաշարները
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) վերահսկում է աշխարհի ռազմավարական պաշարները:
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է ԻՀՊԿ հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ալի Ջաաֆարին:
Իրանցի բարձրաստիճան զինվորականը, այցելելով Պարսից ծոցում և Օմանի ծովում տեղակայված ԻՀՊԿ ռազմածովային ուժերի ռազմակայաններ, տեղի զինվորական ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, մասնավորապես հայտարարել է. «Մենք վերահսկում ենք աշխարհի ռազմավարական պաշարները, և համաշխարհային տնտեսության կայունությունը պահպանելու, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգության ապահովման ուղղությամբ մեր ջանքերն ենք գործադրում»:
Հավելենք, որ վերջերս ԻՀՊԿ ռազմածովային ուժերը Պարսից ծոցում նոր ռազմակայան էին հիմնել, որը վերահսկելու է Ղեշմ կզղզուց մինչև Քիշ կղզու արևմտյան հատվածն ընկած տարածքը, որի մեջ ընդգրկված են նաև երեք՝ Թոնբ-է բոզորգ, Թոնբ-է քուչեք և Աբու Մուսա կղզիները:
ԻՀՊԿ հրամանատար Մոհամմադ Ալի Ջաաֆարին, ընդգծելով վերոնշյալ ռազմակայանի կարևորությունը, նշել էր, որ Պարսից ծոցի այդ շրջանը Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական ոլորտի ամենազգայուն և ռազմավարական նշանակություն ունեցող շրջանն է:
Նշենք, որ Պարսից ծոցը՝ մասնավորապես Հորմոզի նեղուցը կարևոր ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար, որտեղով անցնում է նավթի համաշխարհային արտահանման շուրջ 30 տոկոսը:
Նախորդող տեղեկատվություն՝
Պարսից ծոցում իրավիճակի անկայունացումը առայժմ չի բխում ԱՄՆ-ի շահերից. Մեկնաբանում է իրանագետը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում