Արթիկի քաղաքապետի դեմ բողոքը մերժվել է
Հայաստանի նախագահի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում «www.raffi4prezident.am» ինտերնետային կայքում հրապարակված ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի աշխատակից Էդմոն Եգանյանը հայտարարություն էր տվել, որ Արթիկ քաղաքի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետն է, ով կազմակերպում է ժողովներ և հավաքում պետական աշխատողների անձնագրային տվյալները:
Ոստիկանության լրատվական ծառայությունից Panorama.am-ին տեղեկացնում են, որ նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` հանցագործության դեպքի բացակայութան պատճառաբանությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին