Կանադացի խորհրդարանականը Արցախում ականատես է եղել արտակարգ ընտրությունների
Կանադայի Տորոնտո քաղաքի Սկարբորո-Էջենկորտ շրջանի խորհրդարանի անդամ Ջիմ Քարիջիանիսը հայտարարությամբ է հանդես եկել Ղարաբաղյան շարժման 25-ամյակի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է karygiannismp կայքը:
Քարիջիանիսի պաշտոնական ինտերնետային էջում տեղադրված հայտարարության մեջ ասվում է, որ փետրվարի 20-ին նշվում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժողովրդի ազատագրական շարժման 25-ամյակը։ Այս օրը 1998թ. Լեռնային Ղարաբաղի օրենսդիր մարմինը դիմել է Ադրբեջանի և Հայաստանի իշխանության խորհրդային մարմիններին` խնդրելով ինքնավարությունը Խորհրդային Ադրբեջանի կազմից փոխանցել Խորհրդային Հայաստանի կազմ։ Մեկ շաբաթ անց Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայկական ջարդեր, որտեղ տասնյակ մարդիկ ենթարկվեցին կտտանքների և սպանվեցին միայն հայ լինելու պատճառով։ Նույնատիպ հրեշագործություններ տեղի ունեցան նաև Բաքվում։
«Խորհրդային միության փլուզումից հետո նորանկախ Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ 1994թ. մայիսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ստորագրվեց համաձայնագիր հրադադարի մասին», - նշում է խորհրդականը։
Իր հայտարարության մեջ Քարիջիանիսը նշում է, որ այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե ֆակտո անկախ, ժողովրդավարական և ամբողջովին գործող պետություն է ծաղկող շուկայական տնտեսությամբ և դինամիկ քաղաքացիական հասարակությամբ, որն աշխատում է իր ազատությունների պաշտպանության և անկախության պաշտոնապես ճանաչման ուղղությամբ։
«2012 թ. հուլիսին ես գլխավորում էի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախագահական ընտրությունների դիտորդների թիմը Կանադայից։ Մենք սկզբից մինչև վերջ ականատես եղանք արտակարգ ընտրությունների, մեր ներկայությունը նոր ժողովրդավարությունում ինձ համար դրական ուսուցողական փորձ էր», - ընդգծում է Քարիջիանիսը: