Կասիլյասը շարք կվերադառնա 1 ամսից
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասն աստիճանաբար ապաքինվում է: Նա շարք կվերադառնա 1 ամսից: Իկերն այս մասին հայտարարել է` «Սանտիագո Բեռնաբեուի» ակումբային խանութի հանդիսավոր բացման արարողության ժամանակ:
«Ընդամենը 1 ամսից ես կվերադառնամ: Դեռևս ամեն ինչ լավ է ընթանում: Բժիշկն ասել է, որ 4 շաբաթից ես պատրաստ կլինեմ: Հիմա ակտիվ վարժություններ եմ կատարում և արդեն կարողանում եմ շարժել մատներս»,- նշել է Կասիլյասը:
Հիշեցնենք, որ Կասիլյասը վնասվածն ստացել էր 1 ամիս առաջ` հունվարի 23-ին, «Վալենիսայի» հետ խաղում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները