Վերջին տուրից առաջ հաղթելու հնարավորությունները պահպանվում են
Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը և գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում անցկացվող մրցաշարում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել են 6-ական միավոր և կես քայլով են հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Դավիթ Ջոջուայից (Վրաստան):
Լրացուցիչ ցուցանիշներով Գրիգորյանն ընթանում է 2-րդ, Տեր-Սահակյանը` 4-րդ տեղերում: 6 միավոր է վաստակել նաև գրոսմայստեր Վլադ-Քրիստիան Ջիանուն (Ռումինիա): Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Հավելենք, որ եզրափակիչ տուրում այսօր Տեր-Սահակյանը սևերով խաղում է Ջոջուայի, Գրիգորյանը` Ջիանուի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները