«Դրախտ» հյուրանոցում 4 մարդ է մահացել. Տնօրենը ձերբակալված է
Լոռու մարզի Ամրակից գյուղի «Դրախտ» կոչվող հյուրանոցային համալիրում նախօրեին դժբախտ դեպք է տեղի ունեցել. փետրվարի 21-ին, ժամը 10.55-ին, հյուրանոցային համալիրների տնօրեն Սամվել Թ.-ն ահազանգել է ոստիկանության Ստեփանավանի բաժին, որ նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, համալիրի սենյակներից մեկում հայտնաբերվել են 31-ամյա Գրիշա Զ.-ի, 33-ամյա Սարգիս Ղ.-ի, 43-ամյա Էլմիրա Ս.-ի և 23-ամյա Արմինե Ռ.-ի դիակները:
ՀՀ քրեական օրենսգրքի 240 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ նշված անձինք մահացել են փետրվարի 21-ին, ժամը 01.00-ից 10.30-ն ընկած ժամանակահատվածում, «մոնոքսիդ» տեսակի գազի թունավորումից:
Հյուրանոցի տնօրեն Սամվել Թ.-ն ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին