Նոր հաստիքներ ու փոխատեղումներ կառավարությունում
Առաջիկայում ՀՀ կառավարությունում նոր հաստիքներ կավելանան: Նորանշանակ վարչապետն այսուհետ երեք տեղակալ կունենա: Վարչապետի մեկ առաջին տեղակալ և երկու այլ տեղակալներ:
«Հայացքի» աղբյուրների հավաստմամբ` ՀՀ վարչապետի առաջին տեղակալ կնշանակվի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա փոխարեն Պաշտպանության նախարար կնշանակվի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Իսկ Արմեն Երիցյանը կնշանակվի ՀՀ ոստիկանապետ: Ըստ չճշտված տվյալների՝ արտակարգ իրավիճակների նախարար կնշանակվի ՀՀԿ երիտասարդ կադրերից Խաչիկ Ասրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում