Թուրք պատգամավորը սպառնացել է Էրդողանի ոտքերը պոկել ու…
Թուրքական «Հյուրիյեթ»(Hurriyet) օրաթերթի տեղեկացմամբ` Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) գերագույն խորհրդի երեկվա նիստում թուրք պատգամավորների միջև վեճ է ծագել, և խորհրդարանում հնչել են խայտառակ հայհոյանքներ վարչապետի հասցեին:
Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Քամեր Գենչը հայհոյելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ասել է. «Էրդողանն ասում է, «Ես բոլոր ազգություններին տրորած ունեմ»: Ինքնասիրություն ունեցող ցանկացած մարդ, եթե վիժվածք չի, ազգություն ունի: Ազգությունն իմ հպարտությունն է, իմ արժանապատվությունը: Եվ ես իմ ազգությունը տրորել ցանկացող ոտքերը կպոկեմ ու այդ ոտքերի տիրոջ հետևը կմտցնեմ» :
Այս խոսքերը առաջացրել են Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) անդամ պատգամավորների զայրույթը և նրանք փոխադարձ վիրավորանքներ են հնչեցրել Քամեր Գենչի հասցեին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում