«Ժամանակ». Հեղափոխությունը հետաձգվում է
Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումից հետո հասարակության շատ շրջանակների մոտ, մեղմ ասած, կասկածներ առաջացան, որ ուրեմն հեղափոխություն տեղի չի ունենում: Համենայնդեպս, մինչև այս պահը հանդիպմանը նախորդած զարգացումները և ընթացքը վկայում են հենց այդ մասին: Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
Րաֆֆի Հովհաննիսյանը ակնհայտորեն գործում է հասարակությունից կտրված, ակնհայտորեն կայացնում է որոշակի սպոնտան որոշումներ, որոնք առայժմ այդքան էլ հասկանալի չեն, որոնք կասկածներ են առաջացնում հրապարակայնության առումով, հետևաբար կասկածի տակ են դնում նաև հասարակական վստահության առաջին օրերի պաշարի ամրությունը, որ կար նրա հանդեպ: