Լարիսա Ալավերդյան. Հայաստանը պետք է աշխատի, ոչ թե հույսը դնի Յարոմիր Շտետինայի վրա
Հայաստանը պետք է մի քանի քայլ անի` աշխատել կոնկրետ ինստիտուտների հետ, դիմել ԵՄ, ԵԱՀԿ, ոչ թե հույսը դնել միայն Չեխիայի սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի անդամ Յարոմիր Շտետինայի վրա: Պետք է անընդհատ աշխատել, ոչ թե նեղանալ: Ասուլիսում նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» հիմնադրամի գործադիր տնօրեն, Ռուս–հայկական (Սլավոնական) համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի տնօրեն Լարիսա Ալավերդյանը` խոսելով Չեխիայի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի՝ Խոջալուի իրադարձություններն աղավաղող միակողմանի բանաձևի մասին:
Նշենք, փաստաթղթում նշվում է, որ Խոջալուում հայկական զորամիավորումների կողմից դաժանորեն սպանվել են 613 անպաշտպան խաղաղ բնակիչներ։
Ըստ նրա, Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում իր ստերը տարածելու համար, գործում է ագրեսիվ ու ակտիվ, բայց ոչ անվրեպ: «Այսօր ունենք զարգացում Չեխիայում` արտգործնախարարությունը, կան նաև պատգամավորներ, որոք ասել են, որ կոպիտ վրիպում է, առանց իրական հիմքերի հետ ծանոթանալու են ընդունել նման նախագիծ»,- ասաց Լ. Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ Յարոմիր Շտետինան Չեխիայի խորհրդարանի նախագահ Միրոսլավա Նեմցովային ուղղված նամակում մտահոգություն է հայտնել Խոջալուի դեպքերի մասին փետրվարի 7-ին հանձնախմբի ընդունած բանաձևի առնչությամբ։
Ընդհնարապես, խոսելով ադրբեջանական քարոզչության դեմ հայկական կողմից կիրառվող մեխանիզմների մասին, Լ. Ալավերդյանն ասաց, որ երկար ժամանակ Հայաստանի պետական քաղաքականությունը ադրբեջանցիների կողմից 1988-1990 թթ. հայերի նկատմամբ կատարված ոճրագործության մասին տարբեր միջազգային ատյաններում բարձրաձայնելու, ճշմարտությունը ներկայացնելու փոխարեն գործել է` «թող իրենք խոսենք, մենք կպատասխանենք, ստի ոտքերը կարճ է» տրամաբանությամբ: Սակայն 2009 թվականից այս հարցում բեկում մտցվեց` ի շնորհիվ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոնի. սկսեց պետական մակարդակով աշխատել նաև մեր քարոզչական մեքենան:
Միաժամանակ նա վրդովված է, որ հայկական կողմը այս գործընթացը սկսել է բավականին ուշ: Լ. Ալավերդյանի կարծիքով, այսօր էլ դեռ շատ անելիքներ կա:
Նախորդող նորություն` Յարոմիր Շտետինան առաջարկում է չեղյալ հայտարարել Խոջալուի մասին չեխ պատգամավորների բանաձևը
Չեխիայում ՀՀ դեսպան. Ադրբեջանական քարոզչության պտուղներն այսօր, ցավոք, կարելի է ճաշակել Չեխիայում