Նեզավիսիմայա գազետա. Ո՞րն է եղել Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը հրաժարականի պատճառը
Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը հրաժարականի պատճառը թաքնված է Վատիկանի շուրջ ստեղծված սկանդալում: Այս մասին գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
«Նեզավիսիմայա գազետան», հղում անելով իտալական Repubblica հրապարակված հոդվածին, նշում է, որ Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը դեկտեմբերի 17-ին հարյուր էջանոց զեկույց է ստացել, որում մի շարք տեղեկություններ կան Վատիկանի ազդեցիկ կարդինալների մասին: Մասնավորապես այստեղ նշվում է կարդինալների միասեռականության և եկեղեցու միջոցները յուրացնելու մասին: Համաձայն աղբյուրի, զեկույցը պատրաստվել է, որպեսզի շանտաժի ենթարկվի Հռոմի Պապին, այդ իսկ պատճառով նա ստիպված է եղել լքել գահը:
Հիշեցնենք, որ Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը հայտարարել էր, որ պատրասատվում է լքել պապական գահը փետրվարի 28-ին: Այս մասին 86-ամյա Հռոմի պապը հայտնել էր կարդինալների կոլեգիայի նիստի ժամանակ: Սակայն նրա նման որոշման պատճառները հայտնի չեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները