Արմեն Մարտիրոսյան. Մենք կարողացել ենք այդ գայթակղություններին դիմանալ
Իշխանափոխությունը մեր կարճաժամկետ խնդիրներից է: Այս մասին Սպիտակ քաղաքում հավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ, իրենց առաջնահերթ խնդիրներից է լինելու քաղաքականությունը տարանջատել բիզնեսից, «փոքր ու միջին բիզնեսը կարողանա շնչել, գործատուները կարողանան առանց հարկային, մաքսային մարմինների տեռորի իրենց բիզնեսը մեծացնել»:
|
«Միանշանակ է, որ Հայաստանում այլևս չի լինելու փայատիրություն գաղափարը, երբ որ իշխանավորը, լծակ ունեցողը, ասեն գործարանին քո հետ փայ ունեմ, բիզնեսիդ 50, 70 տոկոսն ինձ պետք է տաս, մինչև գործարարը զզվի, բառիս բուն իմաստով, թողնի ամեն ինչ, փակի արտադրությունը ու հեռանա: Չի լինելու այդպսիսի բան»,- դիմելով սպիտակցիներին` ասաց Ա. Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, իրենց թիմը, Րաֆֆի Հովհաննիսյանն ապացուցել են, որ իրենց համար ամենակարևորն աշխատելն է, ծառայելն է. «Մենք կարողացել ենք այդ գայթակղություններին դիմանալ»: