Համագումարն ավարտվեց. ՀՀՇ-ն կկորցնի իր անվանումը
375 կողմ, 6 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ Հայոց Համազգային շարժում կուսակցության 18-րդ արտահերթ համագումարի պատվիրակները որոշում կայացրեցին ՀՀՇ-ն վերանվանել «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն, ինչպես նաև վերակազմավորման վերաբերյալ՝ նախաձեռնող խմբի առաջարկը հաստատել:
Նշենք, որ դեմ քվեարկողների թվում էր ԱԺ նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանը:
Ըստ որոշման՝ ՀՀՇ միանում է «Հայ ազգային կոնգրես » կուսակցության ստեղծման նախաձեռնությանը և վերանվանվում է ՝ Կանոնադրության մեջ համապատասպան փոփոխություններին համաձայն: Պետք է նաև ստեղծվի կազմկոմիտե՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջին համագումարի նախապատրաստման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա