Թուրքիայում մեկ միլիոն մարդ կուրանալու վտանգի առաջ է
Թուրքիայում մեկ միլիոն մարդ կուրանալու վտանգի առաջ է: Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը:
Էրզրումի (Կարին) Աթաթուրքի անվան համալսարանի ակնաբուժության պրոֆեսոր Իբրահիմ Քոչերը տեղեկացրել է, որ գլաուկոմա կոչվող հիվանդությունը տեսողության կորստի հանգեցնող ամենատարածված պատճառներից մեկն է: Գլաուկոման, մասնագետների բնորոշմամբ, աչքի ներերակային ճնշումն է:
Թուրք պրոֆեսորը նշել է, որ գլաուկոման առանց ուժեղ ցավ պատճառելու կամ ցավի նշաններ ցույց տալու, կարողանում է առաջացնել կուրություն:
«Աչքի լույսի գողը համարվող գլաուկոմա ախտորոշվել է Թուրքիայի ավելի քան մեկ միլիոն քաղաքացու մոտ: Նրանք բոլորն էլ կուրանալու ռիսկին են ենթարկված»,- ասել է պրոֆեսորը և հորդորել, որպեսզի ցանկացած մարդ ամեն տարի ստուգի իր աչքերի ճնշումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու